Այսօր՝ 2021-08-03 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ամեն ինչ իրականում այդքան էլ պարզ չէ․«Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է․

Արտահերթ ընտրությունների արդյունքները դարձել են հանրային դիսկուրսի ամենաքննարկվող հարցը։ Ընդ որում, ինչպես այսօր հասարակությունն է պառակտված ու բևեռացված, այնպես էլ ընտրությունների ու դրանց արդյունքների շուրջ հնչող կարծիքներն են տարաբնույթ ու միմյանց հակադիր։ Այս համատեքստում հատկանշական է, որ երբ արդեն արդյունքներն ամփոփված են, շատ են դատողությունները «հետին թվով», թե այսպես կամ այնպես պետք է վարվեին քաղաքական ուժերը, որպեսզի, ի վերջո, այսպիսի տխուր պատկերի ականատես չլինեինք։ Օրինակ՝ այն մասին, թե ընդդիմությունը պետք է բոյկոտե՞ր ընտրությունները, թե՞ ճիշտ են արել, որ մասնակցել են։ Բոլոր տեսակետներն իրենց խորքում ունեն նաև պատճառաբանություններ:

Բայց... Նախևառաջ, արդեն կատարվածի շուրջ դատողություններ անելն ու միմյանց ինչ-որ հարցերում մեղադրելն անշնորհակալ գործ է, քանի որ ունենք կատարված փաստ: Ինչպես ասում են՝ կարիք չկա նորից ընկնել ժողովրդական հայտնի ասույթի դաշտ. «Զատկից հետո ներկած ձուն ո՞ւմ է պետք»։ Բացի այդ, եթե թեկուզ, ենթադրենք, ընդդիմադիր հիմնական ուժերը, օրինակ՝ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, լավ՝ ևս մի քանի ուժ, չմասնակցեին ընտրություններին, ապա դա դեռ չի նշանակում, որ ընտրական գործընթաց տեղի չէր ունենալու, կամ միջազգային հանրությունը չէր ճանաչելու ընտրությունների լեգիտիմությունը։

Ընտրությունները, միևնույնն է, տեղի կունենային, իսկ խորհրդարանում ընդդիմության տեղերը կարող էին զբաղեցնել ընտրարշավի մեջ ընդգրկված մյուս 15-20 ուժերից մի քանիսը, ընդ որում, նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդդիմություն անվանելը սրբապղծություն կլինի։ Դրանք ընդդիմություն են իրական ընդդիմությանն ու ազգային բոլոր ուժերին: Ի վերջո, իշխանությունները դրանց գործուղել էին ընդդիմադիր դաշտ՝ ձայները փոշիացնելու համար։ Դա արդեն իրենք էլ չեն թաքցնում: Այդպիսով պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ որ իրական ընդդիմության փոխարեն ընդդիմության դերը խաղային, ասենք, «Հանրապետություն» կուսակցությունը, «Արդարություն» կուսակցությունը կամ, առավել ևս, «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքը։ Ավելի մեծ զավեշտ դժվար կլինի պատկերացնել:

Այդ պարագայում կունենայինք 100 տոկոս իշխանական խորհրդարան՝ իր բոլոր ողբերգական հետևանքներով: Քննարկվող մյուս հարցն այն է, թե արդյոք «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքները պե՞տք է վերցնեն մանդատները, թե՞ ոչ: Հարցն իրականում այդքան էլ պարզ չէ, քանի որ լուրջ կշռադատման ու հաշվարկների պետք է ենթարկվի՝ խորհրդարանում ընդդիմության ներգրավվածության հարցին վերջնական լուծում տալու նպատակով։ Այդ մասին ասել են նաև նշյալ ուժերը: Ճիշտ է՝ իշխանությունների ստացած 71 մանդատները նրանց հնարավորություն են տալիս մեծամասնություն ապահովելու միջոցով բազմաթիվ օրենքներ անցկացնել և որոշումներ ընդունել, սակայն հարցը միայն դրանով չի սահմանափակվում։ Խորհրդարանական կառավարման անցած երկրում ԱԺ ընդդիմությունը որոշակի լծակներ ունի ոչ միայն օրենսդրական աշխատանքներում հիմնովին ներգրավվելու, գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությանը մասնակից լինելու և բազմաթիվ այլ հարցերում։

Վերջապես, խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն է ստանում նաև երկրի թիվ մեկ ամբիոնից բարձրացնել հանրությանը հուզող բազմաթիվ հարցեր ու պարզաբանումներ պահանջել կառավարությունից։ Շատ կարևոր է, որ ընդդիմությունը ստանում է իշխանություններին վերահսկելու, զսպելու, հակակշռելու իր հիմնական գործառույթն իրականացնելու շոշափելի հնարավորություններ։ Այնպես որ, վերջնական որոշում ընդունելու համար բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնել, առավել ևս, որ մանդատներից հրաժարվելու դեպքում ստեղծվող վիճակի հետ կապված օրենսդրությունը 100 տոկոսանոց կարգավորում չի նախատեսում:

Այս մի քանի օրերին տարբեր իրավաբաններ տարբեր գնահատականներ են տվել այս հարցի հետ կապված: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ սահմանադրագետների կարծիքով, ՔՊ-ի մանդատների քանակը 2/3 չի ապահովում: Դրան գումարած՝ վերահաշվարկների արդյունքում պարզվում է, որ «Հայաստան» դաշինքի քվեները մասսայաբար քիչ են գրել: Ինչպես երևում է, ամեն ինչ շատ ավելի ուշագրավ է դառնում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում