Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ՌԴ-ն այդպես էլ չի կարողանում կամ չի ցանկանում բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնել Հայաստան, որը սահմանված էր այդ համաձայնագրով

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրում է․

Քանի որ եռակողմ համաձայնագրի երաշխավորը ՌԴ-ն այդպես էլ․

1․չի կարողանում կամ չի ցանկանում բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնել Հայաստան, որը սահմանված էր այդ համաձայնագրով

2․չի կարողանում կամ չի ցանկանում կատարել ՀՀ-ՌԴ միջպետական անվտանգության պայմանագրով սահմանված իր պարտավորությունները՝ ՀՀ-ի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերը հեռացված չեն,

3․նմանապես ՀԱՊԿ-ը չի կատարում կամ չի ցանկանում կատարել իր անդամ պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունը կանխելու պարտավորությունը

ՀՀ-ի նոր իշխանությունը ԱԺ արտահերթ ընտրություններում ստանալով վստահության քվե չնայած Կրեմլը գործադրեց բոլոր ջանքերը իր հինգերորդ էշելոնի միջոցով ապակայունացնելու, քաոս, անվստահություն ստեղծելու Հայաստանում, պետք է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման այլ, առավել արդյունավետ միջոցներ, կառույցներ և ռեսուրսներ ներգրավի։

ՀՀ իշխանությունը այլ ելք չունի, քան ՀՀ-ի անվտանգության բոլոր խնդիրների լուծումները տեղափոխել միջազգային կառույցների տարածք, միջազգային իրավունքի և մեխանիզմների շրջանակ, առանց որի իրականացման անհնար կլինի նաև Արցախի անվտանգության խնդիրների լուծումը, քանի որ եռակողմ համաձայնագիրը հանդիսանում է Հայաստանի որպես միջազգային սուբյեկտի սահմանափակում։