Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ես ոչ թե չեմ լքելու մարաթոնը, այլ ուրիշ կենսական ու գոյապահպանական մարաթոն չունեմ, ձեռքներս էլ քշտած են

 

«Մեկ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում գրում է․

Ես ոչ թե չեմ լքելու մարաթոնը, այլ ուրիշ կենսական ու գոյապահպանական մարաթոն չունեմ, ձեռքներս էլ քշտած են. Վլադիմիր Մարտիրոսյան

------------------------------------

Երբ մեր մեջ սկսեցին սպանել քաղաքական, ազգային և հանրային լայնախոհությունը մենք սկսեցինք մտածել էպիզոդիկ: Մեր վարքը դարձավ ոչ թե խնդիրների ընկալումը և դրանց երկարաժամկետ վնասի հաշվառումն ու բացառումը, այլ էպիզոդիկ ռեակցիան, դրանց գնահատումը և սպասումը հաջորդ էպիզոդներին, որոնց կրկին տալու էինք արձագանք: Այդ էպիզոդները, որոնք կաթիլ կաթիլ մեր մեջ առաջացնում էին պրոտեստ և կարծես թե չքվում էին մեր մերժման արդյունքում, իրականում ոչ թե չքվում էին այլ կուտակվում էին «դույլի» մեջ, որը լցվելով իր գործը անում էր թմրեցնելով լայնախոհությունը:

Դե ինչ, լայնախոհությունը խոցվեց, իսկ էպիզոդիկությունը հաղթեց, որովհետև կուտակվում էր «դույլի» մեջ: Այդ դույլը դատարկվեց ընտրություններում, իսկ լայնախոհությունն արտահամակարգայինից վերջապես տեղափոխվեց համակարգ, պետական ինստիտուտ, որտեղ իր ազդեցիկությունը և կարևորությունը մեծացնելու սոլիդ շանսեր ունի:

Այս էտապում պետության գլխին կախված նախկին արհավիրքները մեղմելու, ապագա արհավիրքներին դիմակայելու հնարավորությունից բացի ձևավորվել է ևս մեկ հնարավորություն՝ այն է մի կողմից «պահպանողական լայնախոհական» և մյուս կողմից, կներեք արտահայտությանս «լիբերալ-դեմոկրատական» քաղաքական գաղափարախոսական բևեռների ձևավորումը: Շատ ուրախ կլինեմ, եթե այս ամենը օրգանապես հանգեցնի երկկուսակցական քաղաքական իրականության:

Սա հենց այն գաղափարական հենքն է, որի վրա պետք է անել շեշտադրումներ, մի կողմից վեր հանելով ի դեմս «պահպանողական լայնախոհական» բևեռը և մյուս կողմից ի դեմս այսօրվա էպիզոդիկ բնույթի իշխանության «լիբերալ- դեմոկրատական» գաղափարական բևեռի սնանկ, իսկ մեր պարագայում պետականաքանդ բնույթը:

Որքան էլ «էպիզոդիկությունը» այս փուլում տարավ անփառունակ հաղթանակ, այնուամենայնիվ նրա շնչառությունը այլևս նման է աստմայով տառապողի շնչառության: Նրա ընտրողը հենց նրա վրա է արել ևս մեկ խաղադրույք, որը հաստատապես վերջինն է: Այս ողջ պատասխանատվությունը բեռ է: Ժամանակի մեջ այն շատ ավելի արագ է մաշեցնելու խաղադրվածի ռեսուրսը, ինչն իր հերթին սնանկ է և իր էպիզոդիզմից այն կողմ չի գնալու:

Բոլոր հաշվարկներով դիմակայությունն այս երկու գաղափարական բևեռների միջև ճիշտ և գրագետ մարտավարական պլանավորման և գործարկման դեպքում ավարտվելու է «լայնախոհականների» հաղթանակով, քանի որ հայ մարդու ինքնապահպանման գենը կարող է թմրել, այն կարող են թմրեցնել, բայց ուզում եմ հավատալ, որ սպանել չեն կարող:

Լայնախոհականները պետք է «քշտեն ձեռքերն» ու անցնեն գործի քաղաքական ընդիմությունում, հանրային դիմադրողականության ֆրոնտում նույն պատվախնդրությամբ հենց այնպես, ինչպես պատրաստվում էին դա անել իշխանություն դառնալու պարագայում: Էպիզոդիզմն ավարտվելու է հենց այնտեղ, որտեղ կանխանշված է նրա ավարտը որպես էպիզոդ: Նրանց բերած վնասներն ու դժբախտությունը մեծ էին և շարունակվելու են դեռ մեծ լինել, բայց դրանց դիմակայել է պետք լայնախոհ և իմաստուն պարտավորյալի, կռիվ տվողի դիրքերից, այլ ոչ երբեք հլու հնազանդ ադապտացողի, արտագաղթողի կամ վերանալու պաստրաստվելու դիրքերից:

P.S. Ես ոչ թե չեմ լքելու մարաթոնը, այլ ուրիշ կենսական ու գոյապահպանական մարաթոն չունեմ, ձեռքներս էլ քշտած են: