Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են

 

Տիգրան Աբրահամյանը գրում է իր ֆեյսբուքյան էջում․

Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են, որոնք հիմքում ունեն մի քանի հիմնական պատճառ: Առաջինը, պայմանավորված է 2020 թվականի պատերազմի արդյունքներով և դրանում ներքաղաքական գործոնով:

Երկրորդ, այս տարվա փետրվարի ԳՇ հայտնի հայտարարությունն ու դրա տակ ստորագրություն դնողների հարցը միայն ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հեռացմամբ չի սահմանափակվելու:

Ուղղակի իշխանությունները գործընթացն անաղմուկ տանելու տրամաբանության ներքո թողել են հետընտրական ժամանակաշրջան:

Երրորդ, կան զինվորականներ, այդ թվում՝ բարձրագույն սպայական կազմից, ովքեր կարծում էին, թե ընտրություններով իրավիճակ կփոխվի և հնարավորություն կլինի գնալու զինված ուժերի իրական բարեփոխումների ճանապարհով, սակայն ընտրությունների արդյունքը դա թույլ չտվեց:

Այնպես որ, ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն՝ սպասելի են, ինչ որ առումով՝ օրինաչափ: