Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իշխանությունը դիվանագիտական կորպուսում արմատական փոփոխություններ է ուզում իրականացնել.«Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է․

«ԱԳՆ-ում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում. բանն այն է, որ ներկայումս տվյալ գերատեսչությունը բառացիորեն բարձիթողի վիճակում է։ Փաստացի մոտ մեկ ամիս է՝ ո՛չ նախարար ունի այս կառույցը, ո՛չ փոխնախարարներ: Փորձագիտական շրջանակները, այդ թվում՝ արտերկրյա, արձանագրում են, որ այս ամենն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անհեռատես ու անկանխատեսելի արտաքին քաղաքական գործունեության հետ։ Մեկ անգամ չէ մամուլն արձանագրել` Փաշինյանը փաստացի ոչ ոքի չի վստահում և ամեն որոշում կայացնում է գրեթե միանձնյա։ Նույն վիճակն է նաև արտաքին քաղաքականության մասով: Նախարարությունում ամենավերջինն էին տեղեկանում, որ սեղանին այս կամ այն փաստաթուղթն է դրված քննարկման: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, վերջին շրջանում Փաշինյանի՝ նույնիսկ միջազգային այցերի կամ որևէ արտասահմանցի պաշտոնյայի հետ հանդիպման մասին այս գերատեսչությունում իմանում էին պաշտոնական հաղորդագրությունից։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ շրջանառվող այն լուրը, թե Փաշինյանը պատրաստվում է ԱԳ նախարար նշանակել Ռուբեն Ռուբինյանին, բավականին զարմացրել ու զայրացրել է դիվկորպուսի մեծ մասին: Սակայն նա, մեղմ ասած, միակ թեկնածուն չէ: Ըստ կառավարության մեր աղբյուրների, Փաշինյանը գերակա է համարում այն հանգամանքը, որ ով էլ նշանակվի նախարար, պետք է արմատական ռեֆորմներ իրականացնի և հատկապես փորձի ազատվել բոլոր այն անձանցից, որոնք ինչ-որ կերպ կապված են կամ ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, ինչպես նաև նրանցից, որոնք այս ընթացքում ընդվզել են իր դեմ: Փաշինյանի համոզմամբ, «հենց նման կադրերն են նախարարությունում ստեղծել էս բարդակը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։