Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Խոստումը կատարել չստացվեց, փնտրվում է այլընտրանք.«Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած ուժերի մի մասի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ ներկայումս ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Խոսքը, կարծես, քաղաքական խորհրդի մասին է, որը ունենալու է խորհրդատվական գործառույթ, գրեթե ինչպես Հանրային խորհուրդը, սակայն քաղաքական ուժերի մասնակցությամբ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարն առաջարկվել է արևմտյան ֆինանսավորում ունեցող որոշ շրջանակների կողմից։ Թերթն իր հրապարակումներից մեկում դեռևս մայիսի սկզբին գրել էր, որ «Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»»: Չնայած գործադրած հնարավոր ու անհնար ջանքերին, դա հնարավոր չդարձավ, ու հիմա մտածել են նման ձևաչափով ինչ-որ կերպ տվյալ խնդիրը կարգավորել։ Նշյալ խորհրդում, ըստ նախնական տեղեկությունների, գերակշիռ մեծամասնությունը ընդգծված արևմտամետ ուժերն են լինելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում