Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կոչ ի պաշտպանություն տեղական իշխանության մարմինների

 

Խոսրով Հարությունյանի գրառումը իր ֆեյսբուքյան էջում․

Կոչ ի պաշտպանություն տեղական իշխանության մարմինների

Հետընտրական այս օրերին տարբեր մարզերից ստացվում է տեղեկատվություն այն մասին, որ մարզպետները, օգտագործելով իրենց վարչական լծակները, ՔՊ-ին ոչ լոյալ հաամայնքապետերին ստիպում են հրաժարական տալ: Արդեն արձանագրված է ‹‹անհնազանդ›› գյուղապետի հանդեպ բիրտ ուժի կիրառմնան դեպք:

Այն, որ նման վարվելակերպը նրանց հրահանգավորվել է ամենաբարձրից՝ որևէ կասկած չի հարուցում: Այն, որ մենք ականատես ենք քաղաքական օպոնենտների նմատմամբ քաղաքական հետապնդումներին՝ առավել քան ակնհայտ է:

Սա գործնականում նախընտրական ‹‹քաղաքական մուրճի›› կիրառումն է և պետք է ենթադրել հանրային համերաշխության ու քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ հռչակած թեզի իշխանության պատկերացումը:

Իրականում սա ուղղակի ինքնիրավչություն է և կարող է որակվել, որպես երկրում իրավական վակխանալիայի մի նոր փուլի սկիզբ:

Մինչդեռ օրվա իշխանությունները պետք է իմանան, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի ղեկավարն ու ավագանին, համաձայն մեր Սահմանադրության իշխանության լիարժեք մարմիններ են և չեն գտնվում ոչ Կառավարության ոչ էլ պետական որևէ այլ մարմնի ուղղղակի վարչական կամ քաղաքական ենթակայության տակ: Նրանք ինքնուրույն են և պատասխանատու են միայն օրեենքի և իրենց ընտրողների առջև: Ոչ մի պաշտոնյա, ընդհուպ մինչև Վարչապետը, իրավասու չէ քաղաքական կամ վարչարարական պարտադրանք գործադրել համայնքի ընտրովի ղեկավարի հանդեպ, իսկ քաղաքական դրդապատճառներով՝ առավել ևս: Կրկնում եմ, սա ուղղակիորեն բխում է մեր Սահմանադրության պահանջներից:

Ես, որպես քաղաքական գործիչ, որը կանգնած է եղել մեր երկրում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման ակունքներում և խորապես համոզված է, որ այդ համակարգը հանդիսանում է մեզանում ժողովրդավարական ավանդույթների ձևավորման գլխավոր նախապայմանը, հայտարարում եմ իմ համերաշխությունը համայնքների բոլոր ղեկավարներին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից:

Ես հայտարարում եմ, որ համայնքային իշխանության մարմինների նկատմամբ այս ոտնձգություններն ուղղակիորեն հակասում են Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի և ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Ես կոչ եմ անում բոլոր համայնքապետերին առաջնորդվել բացառապես օրենքի պահանջներով, տեղի չտալ մարզպետների հակաօրինական պահնաջներին:

Ես կոչ եմ անում Տարածքային Կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին անհապաղ և հրապարակավ կանխել մարզպետների անօրիանականությունները և այդպիսիք թույլ տված պաշտոնյաներին ենթարկել պատասխանատվության:

Ես կոչ եմ անում Համայնքների Միության նախագահին անմիջապես արձագանքել այս իրողություններին և հանդես գալ ի պաշտպանություն համայնքային իշխանությունների, այս խնդրին հրավիրել Եվրոպայի Խորհրդի Տեղական Ինքնակառավարման Կոնգրեսի ղեկավարության ուշադրությունը:

ՀՀ Նախկին Վարչապետ

ՀՀ Հառավարման Ակադեմիայի պրոֆեսոր

Խոսրով Հարությունյան