Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում այրվել է բուսածածկույթ

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր պաշտոնական էջում հայտնում է ․

Հունիսի 27-ին, ժամը 20։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում գտնվող «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին, մարվել՝ 01։08-ին։ Այրվել է մոտ 4 հա բուսածածկույթ։