Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Խարբերդ համայնքի 1000-ից ավելի բնակիչներ ասում են.«Վեոլիա ջրի» քար անտարբերության պատճառով ջրի կարոտ ենք մնացել. shamshyan.com

 

Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Խարբերդի 20, 21 և 22 փողոցների 1000-ից ավելի բնակիչներ ամեն օր զանգահարում են «Վեոլիա ջուր» ընկերության թեժ գիծ ու միշտ լսում նույն պատասխանը: Այսօր, հունիսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երկար տարիներ է, էս խնդիրը, չգիտես ինչու, չի լուծվում: Ո՞վ է տեսել, 21-րդ դարում մարդիկ ջրի խնդիր ունենան: Շատ բան չենք ուզում: Գոնե օրը մի քանի ժամ մարդավարի ջուր տան: Կանոնավոր վճարումները կատարում ենք, իսկ «Վեոլիա ջուրը» ասես մեզ արհամարի: Ո՞ւմ դիմենք, որ էս խնդիրը վերջապես լուծվի: Պատասխանատու մարմինները ամեն օր հայտարարում են, որ էս համավարակի պայմաններում հետևեն սանիտարահիգիենիկ պայմաններին, հաճախակի լվացվեք: Դուք հասկանում ե՞ք ձեր կոչի իմաստը: Ո՞նց լվացվենք, եթե ամիսներով ծորակները չոր են: Պաշտոնյան ի՞նչ աստիճանի չգնահատի իր քաղաքացուն, որ էս դարում ջուրը կյանքի գնով հայթհայթենք: Էլ չենք ասում, որ «Վեոլիա ջրի» անմարդկային վերաբերմունքի պատճառով էս փողոցները խրամատներ են հիշեցնում:

Նյութն ամբողջական կարող եք կարդալ։