Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ինչպե՞ս է ընտրվելու վարչապետը, ձևավորվելու նոր խորհրդարանն ու կառավարությունը․iravaban.net

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները (71 մանդատ), «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը (29 մանդատ), իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը (7 մանդատ):

Իրավաբան․net-ը ներկայացնում է նոր խորհրդարանի և կառավարության ձևավորման կարգը։

Սահմանադրության համաձայն՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Կառավարությունը կազմավորվելու է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին, այս դեպքում դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։

Վարչապետի ընտրությունն անցկացվելու է անվանական քվեարկությամբ

Նյութն ամբողջական կարող եք կարդալ սկզբաղբյուր կայքում: