Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Որքա՞ն եկամտային հարկ է պահվում աշխատողներից՝ ըստ աշխատավարձերի.iravaban.net

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 150-րդ հոդվածի համաձայն` եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով`

Ժամանակահատված Եկամտային հարկի դրույքաչափը

2020 թվականի հունվարի 1-ից – 23 տոկոս

2021 թվականի հունվարի 1-ից – 22 տոկոս

2022 թվականի հունվարի 1-ից – 21 տոկոս

2023 թվականի հունվարի 1-ից – 20 տոկոս

Իրավաբան Զարինե Հովհաննիսյանը Իրավաբան.net–ի հետ զրույցում նշում է, որ ինչպես սանդղակից երևում է 2021 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 22%:

«Բացի եկամտային հարկից գրանցված աշխատողներից պահվում է նաև սոցիալական վճար, եթե ծնվել են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, իսկ մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում»,-ասաց նա:

2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սոցիալական վճարի անհատի մասնաբաժինը, հաշվարկված աշխատավարձի նկատմամբ, հաշվարկվում է հետևյալ կերպ`

Աշխատավարձի ամսական չափը սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ

մինչև 500000 դրամը ներառյալ – 3.5 տոկոս

500000-ից ավելի դրամ – 10 տոկոսի և 32 500 դրամի տարբերության չափով:

Նյութն ամբոջական կարող եք կարդալ հետևյալ հղումով