Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թուրք գրող. «Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են, կամ ոտքերի տակ»․ermenihaber.am

 

«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։

Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել է ոստիկանական բռնության։ Չորս ոստիկաններ նրան գետնին են պառկեցրել, նրանցից մեկն անգամ ոտքը լրագրողի կոկորդին է դրել։ Տեսարանը պատկերող լուսանկարը արագորեն տարածվել է համացանցում։

Ինքը՝ Բյուլենթ Քըլըչը, միջադեպը պատմել է հետևյալ կերպ․ «Ոստիկաններից մեկը ոտքով կոկորդս էր սեղմում, շունչս կտրվում էր։ Այնտեղ փորձում էին լրագրող սպանել»։ Իսկ Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարներից մեկը երեկ սոցցանցերում կատարած մի գրառմամբ տեղի ունեցածը բոլորովին արտասովոր կամ բռնության կիրառում չի համարել․ «Չթույլատրված ցույցի ժամանակ ոստիկանությանը դիմադրողներին ձերբակալելը բռնություն չէ», -պնդել է պաշտոնյան։

նյութն ամբողջական կարող եք կարդալ հետևյալ հղումով։