Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ․ermenihaber.am

 

Հունիսի 28-ին Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ սկսվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է։

Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը, ներգրավված կլինի մինչև 600 հոգանոց անձնակազմ, շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա։