Այսօր՝ 2021-10-21 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային․ermenihaber.am

 

Ալբանիան Թուրքիայից կգնի 8մլն եվրո արժողությամբ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հարվածային ԱԹՍ-ներ կգնի:

Հունիսի 23-ին Ալբանիայի խորհրդարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ ԱԹՍ-ների գնումն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը:

Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչին հունիսի սկզբին հանդիպում էր ունեցել «Baykar» ընկերության ղեկավարության հետ, այցելել ԱԹՍ-ների գործարան:

Նշվում է, որ դեռևս 2020թ. Ալբանիան թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից՝ «Ազգային ռազմական տեխնոլոգիաների պաշտպանական համակարգեր ընկերության» կողմից պատրաստված հակադրոնային համակարգ էր գնել՝ դառնալով առաջին գնորդը: