Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Սովորական հացկերույթի դեպքում էլ է իրականացվում «անվտանգային մոբիլիզացիա».«Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանի մոտ գնալով խորանում են վախերը, անհանգստություններն ու ծայրահեղացված կասկածամտությունը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նա ավելի ու ավելի մեծ պահանջներ է դնում իր անվտանգության ապահովման համար: Մասնավորաբար, օրերս նա եղել է Իջևանում և մասնակցել հացկերույթի: Համացանցում կան տեսանյութեր, թե ինչպես են նրա ավտոշարասյան համար կանգնեցնում բազմաթիվ ավտոմեքենաների երթն ու խոչընդոտներ ստեղծում մարդկանց համար: Սակայն «հատուկ» միջոցառումներ իրականացվում են ոչ միայն երթևեկի ժամանակ:

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի անվտանգ հացկերույթն ապահովելու համար մոբիլիզացրել են մարզի ուժային կառույցների ողջ արսենալը: Տավուշի մարզի տարբեր վարչական շրջաններից համապատասխան ուժեր են կենտրոնացրել նաև անտառներում: Նախընտրական ողջ շրջանում պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանին ուղեկցում են ուժայինների հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ներկայացուցիչներ: Ստացվում է, որ նույնիսկ սովորական հացկերույթի դեպքում է իրականացվում «անվտանգային մոբիլիզացիա»: Փաստորեն, շատ հետաքրքիր «ապագայի» մասին էր խոսում իշխող քաղաքական ուժը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում