Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն ընտրելու համար․«168 ժամ».

 

«168ժամ»-ը գրում է- Անցած հանգստյան օրերին և երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած իրադարձությունները շատ խորհրդանշական էին․ քաղաքացիները ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով փակել էին մայրուղին և իշխանություններից պահանջում էին ապահովել իրենց ջրամատակարարումը։ Բողոքող քաղաքացիների խոսքում կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ ընդամենը մի քանի օր առաջ իրենք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան՝ դադարեցվել է իրենց ջրամատակարարումը։

Այսինքն՝ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին հանդիմանում են՝ «մենք քեզ ընտրենք, դու մեր ջուրը կտրե՞ս»։ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն չի պատասխանում քաղաքացիներին, սակայն նրա լուռ ուղերձի իմաստը հետևյալն է՝ «լավ եմ անում, ձեր ջուրը կտրում եմ, ձեզ հասնում է»։ Այսպիսով, քաղաքացիներն արդեն սկսում են իրենց մաշկի վրա զգալ Նիկոլ Փաշինյանին ընտրելու հետևանքները, նրանք վճարում են «պողպատյա իշխանության» գինը։

Բայց այս հարցում իրավացի են ոչ թե բողոքող քաղաքացիները, այլ նրանց անտեսող Նիկոլ Փաշինյանը։ Նա երեք տարի շարունակ երկրի հետ արել է այն ամենը, ինչ հնարավոր չէր անգամ պատկերացնել՝ պետական ինստիտուտների քայքայում, տնտեսության խայտառակ վիճակ, պատերազմ, 5000 զոհեր, 10000-ից ավելի վիրավորներ, կորսված Արցախ․․․ այդ ամենը տեղի է ունեցել քաղաքացիների աչքի առաջ։ Եվ այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը ներկայացել է քաղաքացիներին՝ իր քայքայիչ գործունեությունը շարունակելու հայտով, ինչը քաղաքացիները ոչ միայն չեն մերժել, այլ հաստատել են ու նրան տվել են «պողպատյա մանդատ»։

Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ձեզ հասնում է» սկզբունքով, ու նա այդ հարցում միանգամայն իրավացի է։ Հասարակությունը, որը պետության հետ կատարված բոլոր արհավիրքներից ու աղետներից հետո կրկին ընտրում է դրա հեղինակ իշխանությանը, արժանի է նորանոր զրկանքների ու կորուստների և դրա համար պետք է մեղադրի ոչ թե դա իրականացնող իշխանությանը, այլ ինքն իրեն, որ այդպիսի իշխանությանը չի մերժել ու ավերածությունները շարունակելու հնարավորություն է տվել։

Այս նույն սկզբունքն այսպիսով առաջիկայում գործելու է հասարակության բոլոր խավերի նկատմամբ՝ գյուղից մինչ քաղաք, Երևանից մինչև Սյունիք։

Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու անգործությամբ պատժելու է հասարակությանն իրեն ընտրելու համար։ Հանրապետության բնակավայրերի գրեթե մեծամասնությունում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այդ բոլոր բնակավայրերի բնակիչները հավանություն են տվել պետության կործանմանն ու դրա շարունակությանը։ Եվ նրանք պետք է պատրաստ լինեն, որ պետության քայքայումն ամենատարբեր դրսևորումներով ուշ թե շուտ հասնելու է իրենց բնակավայր, իրենց բակ ու տուն։ Նրանց բոլոր բողոքներին Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է՝ «ձեզ հասնում է», ու նա այդ հարցում լինելու է միանգամայն իրավացի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։