Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ըստ Համաշխարհային բանկի հետազոտության.«Հայաստանում տարրական դպրոցի բարձր դասարաններում սովորող երեխաների մոտ 35%-ը չի կարողանում վարժ կարդալ

 

Լևոն Բարսեղյանը գրում է իր ֆեյսբուքյան էջում․

Կոխեք բանտերը մեղավորներին

Ըստ Համաշխարհային բանկի հետազոտության. «Հայաստանում տարրական դպրոցի բարձր դասարաններում սովորող երեխաների մոտ 35%-ը չի կարողանում վարժ կարդալ։ Ադրբեջան (23,3), Վրաստան (13,8), Ռուսաստան (3,3): ՀԲ զեկույց, 2021թ.ապրիլ» (Միշա Թադեւոսյանի հրապարակումից):

Կգան ժամանակներ, երբ աշոտյաններն ու մկրտչյանները կասեն, որ սա եւ հետագա խայտառակ ցուցանիշները Նիկոլի ժամանակների կառավարման հետեւանքն է: Կասեն, որովհետեւ իրենցից հետո նոր իշխանությունը չուզեց նույնիսկ կրթության տասնամյակների բռնաբարությանը քաղաքական գնահատական տալ, հետո՝ իրավական, ու մեղավորներին չտարավ կոխեց բանտերը, չուզեց անգրագիտության վերացման արագընթաց եւ համապետական ծրագիր նախաձեռնել ու իրականացնել, այսպես դարձավ համապատասխանատու, համամեղսակից ու համահեղինակ:

Օբեկտիվորեն էլ, եթե ինչ-որ գործի տակ գիծ չես քաշում ու գնահատական տալիս, որովհետեւ պիտի շարունակես այդ գործը, ու մեխանիկորեն մի քիչ լավ, մի քիչ վատ շարունակում ես էդ գործը, դժվար է տարիներ հետո տարբեր իշխանությունների արած/չարածները զատել-զանազանել ու գնահատել: Ասենք՝ կիսով չափ կառուցած շենքի աշխղեկն ես դառնում, գալիս ես տեսնում ես՝ հիմքերը սխալ են գցած, արմատուրան 35 տոկոս պակաս է, բետոնը երկու կարգ պակաս, ծուռ, ու շարունակում ես վրան հաջորդ հարկերը կառուցել, կլինի՞: Հա, մեկ-մեկ էլ ասուլիս ես տալիս, մի թեթեւ դժգոհում ես ու պրծ: Ախր սա տարրական տրամաբանություն էր: Երբ ասում ենք «քաղաքական գնահատական» (2000-րդ անգամ եմ ասում, կներեք, ծերացանք ասելով), ասուլիսում երկու բառ ասելը չէ, «նախկին հանցավոր ռեժիմ» ասելը չէ, այլ ծանր փաստաթղթի մշակումն ու ընդունումը, ապացույցներով, հիմքերով, մեղավորներով, անուններով, քրեաիրավական հետեւանքների բերող այնպիսի մի փաստաթղթի, որ թնդա երկրով ու աշխարհով մեկ, որ ընկնի պաշտոնյաների ու հանցագործ դիրեխտորների ոտներին՝ ջարդուխուրդ անի:

Սովետի վիճակագրական գրքեր ունեի, հանրապետություններում միջնակարգ ու բարձրագույն կրթության մակարդակի ցուցանիշներ կային աղյուսակներում, 80-ականների կեսերն էին, ՀԽՍՀ-ն միշտ առաջին եռյակում էր՝ մերձբալթյան երկրների հետ, հաճախ առաջինը՝ 95-98 տոկոսներով: Կարելի է՞ ասեմ, որ առաջին արցախյան պատերազմը հաղթելու հիմքերից մեկը այդ ցուցանիշներն էին: Կրթությունը բարեկեցության եւ ազգային անտանգության հիմնասյուներից մեկն է, եթե չասեմ ամենակարեւոր հիմնասյունը: Ջահել մարդուն ասում ես «ազիմուտ», մտածում է՝ ապլիքեյշն է, քաշի հեռախոսի մեջ, խաղա: