Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մտածող քաղաքացին օր-օրի օտարվում է իր բաժին Հայրենիքից

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից․

Մտածող քաղաքացին օր-օրի օտարվում է իր բաժին Հայրենիքից... Օտարվում է մուրճի ու վենդետայի օգնությամբ...«օգնությամբ..». Երկրի «տեր.». են դարձել նրանք, ովքեր անհաղորդ են իրականությանը, այն իրականությանը, որն ամենօրյա, իսկ գուցե նաև ամենժամյա ռեժիմով խժռում է մեր երբեմնի ապրող և, եթե անգամ դանդաղ, բայց զարգացող Հայրենիքից մնացածը... Թե ինչով կավարտվի երկիրը մաշող այս անորոշությունը, թերևս հայտնի է միայն նրան, ով արդեն երեք տարուց ավելի անում այն, ինչն «ընդունելի.» է ոչ թե մտածող, այլ պետականությունից ու ազգայինից անտեղյակ զանգվածի համար... Ովքեր «նախկիններից» ու «թալանչիներից» ազատվելու կեղծ լոզունգներից ինքնատիրապետման զգացողությունը կորցրած, մանկուրտի բնազդով օժանդակում են օրվա անհայրենիք իշխանավորներին ավերել այն ամենը, ինչ ստեղծվել է ոչ միայն տարիների ծանր ու դժվարին արարումներով, այլև մեր հազարավոր հերոս հայորդիների կյանքի գնով: Մենք իրոք հասել ենք մի հանգրվանի, որից այն կողմ դժոխքն է և այն իրականությունը, որտեղից դուրս գալը լինելու է ոչ թե դժվար, այլ գուցե նաև անհնար... Անհնար, քանի դեռ երկրի ղեկը ստանձնած պատահականությունների խմբակը և, մասնավորապես, նրան ներկայացնող Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածը փոխանակ ուղիներ որոնի պետականությունը կործանումից փրկելու համար, տակավին հոխորտում է կադրային ջարդ անելու մասին... Այս ամենից հետո ուզում ես գոռալ՝ ինչպես կարելի է սեփական Հայրենիքն այսքան ատել...