Թուրք վերլուծաբան.«Հայաստանն առանց Թուրքիայի չի կարող առաջ շարժվել».ermenihaber.am
|
![]() |
Թուրքական ազգայնամոլական «Yeni çağ gazetesi» թերթի կայքում «Հայաստանն առանց Թուրքիայի չի կարող առաջ շարժվել» վերնագրով հոդված է հրապարակվել։ Հեղինակ Արսլան Թեքինը իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տարած հաղթանակին:
Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ՝ Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում և ընդունում/համակերպվում է այն հանգամանքի հետ, որ «Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»: Թեքինը նախ հիշեցրել է Փաշինյանի այն արտահայտությունը, որ «թշնամությունը պետք է կառավարելի դարձնել», ապա հավելել, որ անցյալում եղած տառապանքները եղել են երկուստեք ու դրանք պատմության մեջ պետք է մնան որպես ինչ-որ միջանկյալ ժամանակաշրջան:
նյութն ամբողջական հետևյալ հղումով՝