Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն.Քոչարյան․armenpress.am

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ գործիքակազմին տեր են լինելու:

«Հայաստան» դաշինքը ընտրություններում գլխավորած Քոչարյանը նշեց, որ որպես ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն գործելու են ՀՀ օրենսդրության շրջանակում և այդպիսով վերադարձնելու են ժողովրդի հավատը դեպի խորհրդարանական ընդդիմություն: «Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»,- ասաց Քոչարյանը:

Նյութն ամբողջական հետևյալ հղումով։