Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Որ խմբակցությանը որտեղ աշխատասենյակներ կհասնի ԱԺ-ում.«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է- «ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կտրուկ նվազումը՝ մոտ 25 մանդատով, ոգևորություն է առաջացրել իշխանական թիմում։ Հիշեցնենք, որ նախկին պառլամենտում 132 պատգամավոր էր, նորում ընդամենը 107-ն է լինելու։ Սա նշանակում է, որ բյուջեից հատկացումներն են նվազելու, նախկին սենյակների մի մասը թափուր է մնալու։

Ըստ այդմ, 7-րդ գումարման ԱԺ «խարոշիները» հավակնում են երկսենյականոց աշխատասենյակներ ունենալ, ինչպես ժամանակին ՀՀԿ-ականներն ունեին։ Դեռևս վերջնական որոշում չի կայացվել, բայց, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի հարկաբաժնում կտեղավորվի խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը։

Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակն էլ կարող է բաժին հասնել Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին կիջեցնեն առաջին հարկ, որտեղ մշտապես ամենաանմխիթար աշխատասենյակներն են եղել, և տեղավորված է եղել «Լուսավոր Հայաստանը»։ Արթուր Վանեցյանին, ըստ ամենայնի, բաժին կհասնի Էդմոն Մարուքյանի աշխատասենյակը, որը ժամանակին զբաղեցնում էր Նիկոլ Փաշինյանը՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար։

Ի դեպ, ընտրությունների թեժ օրերին ԱԺ-ում կրկին նորոգում էր ընթանում՝ դարձյալ վերակառուցում են ջեռուցման համակարգը, որը նորոգել են երկու տարի առաջ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։