Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Դատախազությունն իրավական անգրագիտության նոր բարձունքներ է նվաճում․Արթուր Ղազինյանը

 

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է․

Դատախազությունն իրավական անգրագիտության նոր բարձունքներ է նվաճում՝ պնդելով, որ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ենթարկվել քրեական հետապնդման՝ առանց ԱԺ համաձայնության, եթե, ՈՒՇԱԴԻՐ, այդ հետապնդումը հարուցվել է մինչև այդ անձի պատգամավոր դառնալը. Արթուր Ղազինյան

———————————-

Լավ միտք հուշեմ. արագացված կարգով, մինչև հուլիսի 15-ը «Հայաստան» դաշինքի առաջին 30 պատգամավորների նկատմամբ հարուցեք քրեական հետապնդումներ, առաջադրեք մեղադրանքներ, կիրառեք ստորագրություն բնակության վայրից չբացակայելու խափանման միջոց և արգելեք լքել Հայաստանի տարածքը:

Ամեն գործուղման մեկնելիս պահանջեք խնդրանք՝ Հայաստանից դուրս գալու համար և հերթով մերժեք:

Հավատացնում եմ, պողպատավորն ու նիկոլները շատ բարձր կգնահատեն ձեր ծառայությունը:

Իսկ եթե ավելի լուրջ, ոչ հարգելի դատախազներ, մի հատեք բանականության ու իրավունքի գերակայության կարմիր գծերը: