Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը, խուսափելով իր ուղղությամբ ընթացող Nissan-ի հետ բախումից, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել Սևանա լճում. կա վիրավոր.shamshyan.com

 

Ժամը 05։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Անուշավան Ղարիբյանը, վարելով Nissan մակնիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրանտ Անտոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել Սևանա լիճը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Գագիկ Մանուկյանը մարմնակնա վնասվածքներով բուժօգնության է դիմել «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Նյութն ամբողջական կարող եք կարդալ հետևյալ հղումով։