Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողները ստացան իրենց ամենամսյա դրամական բավարարումը

 

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողները ստացան իրենց ամենամսյա դրամական բավարարումը։

Հունիսի սկզբին ստանում էի բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Արարատի Զոդի զորամասից Գեղարքունիք տեղափոխված և Վերին Շորժայում ծառայություն իրականացնող Զոդի պայմանագրայինները Վերին Շորժայում ծառայության համար աշխատավարձ չեն ստանալու: Այսինքն՝ զինվորականները ամիսներով առաջնագծում ծառայություն են իրականացրել, բայց չեն վճարվել...

Դիմել էի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ բարձրացնելով նաև զինծառայողների հավելավճարների/լրավճարների վերաբերյալ հարցը:

Արդեն ստացել եմ պատասխան գրություն և արդյունքում տեղեկացնում եմ, որ

Զոդի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողները, որոնք ընդգրկված են եղել և ներկայումս ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում մարտական առաջադրանքի կատարման և մարտական հերթապահության, ստացել են իրենց ամենամսյա դրամական բավարարումը,

May be an image of text2021թ. հուլիս ամսից հետո թվաքանակների հաստատման դեպքում Զոդի զորամասի համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով կհաշվարկվեն և բոլոր այն պայմանագրային զինծառայողներին, որոնք գտնվել են Վերին Շորժայում, կվճարվեն մարտական հերթապահության համար նախատեսված հավելումները՝ փաստացի ծառայած օրերի դիմաց։

Բարի և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինծառայողներին: Գիտեք՝ ձեր բոլոր խնդիրներին անդրադառնում եմ արտահերթ և հրատապ կարգով: Եվ ուրախ եմ, որ ինչ-որ կերպ նպաստում եմ դրանց լուծմանը: