Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․armenpress.am

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Անկարան և Մոսկվան շարունակելու են համագործակցությունը ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության գործում: Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ զբոսաշրջային այս շրջանում իրենք անելու են հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների առողջությունը: