Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը նույն կերպ են վերաբերվում հայ ռազմագերիներին, նրանց դիտարկում են՝ որպես առևտրի առարկա, այլապես Արմեն Գրիգորյանը չէր բացահայտի մեկ փաստ».Մարինա Գրիգորյան․168․am

 

Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատական նիստերը։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Շիրակի մարզից գերեվարված 13 ռազմագերիների վերաբերյալ հունիսի 29-ին դատախազի կողմից մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո, այսօր վերսկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։

Եվ մինչ Բաքվում՝ 14-20 տարվա, երբեմն էլ՝ ցմահ ազատազրկման են դատապարտվում հայ ռազմագերիները, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներն իրենց կներեն 1-2 ամիս Բաքվի բանտերում ավելի մնալու համար։

168.am–ի հետ զրույցում «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, փորձագետ Մարինա Գրիգորյանն անդրադառնալով գերիների խնդիրներին և հարցին՝ ինչո՞ւ իշխանություններին չհաջողվեց որևէ քայլ ձեռնարկել, որպեսզի ռազմագերիներին չդատապարտեին, պատասխանեց, որ երբ ասում ենք՝ չհաջողվեց, նշանակում է՝ իշխանությունները փորձել են որևէ քայլ ձեռնարկել, այնինչ նոյեմբերից հետո ՀՀ իշխանություններից կողմից չի նկատել որևէ լուրջ փորձ՝ լուծելու հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը։

Նյութն ամբողջական կարող եք գտնել հետևյալ հղումով։