Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Սուրեն Պապիկյանը փոխվարչապետ կնշանակվի.«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է-«Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի բմբուլները քամուն էր տալիս՝ իր «հագով» Սահմանադրություն և օրենքներ «կարելու» համար, հիմա ինքն է զբաղված նույն գործով։ Կառավարությունը մտադիր է մարզպետների կուրացիան վերցնել տարածքային կառավարման նախարարից և տալ փոխվարչապետներից մեկին` նրան, ում կպատվիրակի վարչապետը։ Այդ փոփոխությունից հետո մարզպետի ինստիտուտը հաշվետու կլինի փոխվարչապետին։

Նախագծում երկար-բարակ ներկայացրել են գործառույթները, ապա հիմնավորել․ «Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը և վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը»: Բայց իրականում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունն իրականացնում է կոնկրետ պաշտոնյայի համար:

Սա նշանակում է, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցը փակ է, և նա կդառնա փոխվարչապետ, իսկ մինչ պաշտոնին նշանակվելը, նախարարի նախկին գործառույթներն իր հետ կտեղափոխի փոխվարչապետի գործառույթների տիրույթ։ Հավանաբար, Պապիկյանն արդեն մարզպետների հետ լեզու է գտել, դրա համար էլ օրենքը փոխում են, որ մեկ ուրիշը նոր տողից չսկսի աշխատանքը»

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։