Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Քաղաքացիները, որոնք ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 26 %-ն են, արդարադատության ոչ մի «թուր» կամ «սուր» Փաշինյանին չեն տվել․ արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը.«Առավոտ»

 

«Չնայած մեր Սահմանադրության մեջ գրված է՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և հրապարակներում ու բարձր ամբիոններում այդ դրույթը բազմիցս կրկնվում է, բայց դրանից բխող արժեքները, այսպես ասած, չեն մտել մեր արյան մեջ, հիմք չեն դարձել մեր քաղաքական, ինչպես նաև քաղաքացիական մշակույթի համար: Օրինակ, մեր քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ «թագավորը» կարող է հանել և նշանակել թե՛ դատավորներին, և թե՛ գյուղապետերին ու քաղաքապետերին:

«Թագավորն» ու նրա վեզիրները Սահմանադրությունն, իհարկե, կարդացել են, բայց շատ լավ տեղյակ են այս մեծամասնության իրավական պատկերացումների մասին և օգտվում են այդ հանգամանքից ու փորձում են կիրառել «թագավորական» մոդելը՝ իբր «ժողովուրդն» իրենց մանդատ է տվել: Իրականում ոչ թե ժողովուրդը, այլ ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը (54 տոկոսը) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մանդատ է տվել կառավարություն ձևավորելու՝ ոչ ավելին:

Այդ քաղաքացիները (որոնք, ի դեպ, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 26 տոկոսն են) արդարադատության ոչ մի «թուր» կամ «սուր» Փաշինյանին չեն տվել: Արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որը ժողովրդավարական երկրներում պետք է լինի ինքնուրույն, ավտոնոմ և գործադիր իշխանության հետ չպիտի որևէ կապ ունենա: Դատական համակարգ (այդ թվում ԲԴԽ) խցկել ՔՊ-ամետ, գրպանային դատավորներին՝ նման մանդատ ոչ ոք ոչ մեկին չի տվել: Կհարցնեք՝ բա 27 տարի ինչպե՞ս էր: Պատասխանում եմ՝ 27 տարի հենց այնպես էր, ինչպես հիմա նորից ուզում են անել՝ հավանաբար, փոշմանելով, որ դատարաններին օրենքի ուժով հարաբերական անկախություն է տրված:

Մարզպետը շրջկոմի քարտուղար չէ, իսկ գյուղապետը կոլխոզի նախագահ չէ (որոնք զուտ ձևականորեն էին ընտրվում), և նրանց մեջ ուղղահայաց հարաբերություններ չպիտի հաստատվեն: Դիմել գյուղապետերին պահանջով՝ «թողեք-գնացեք, որովհետև դուք ընտրություններում այլ քաղաքական ուժի եք սատարել» ապօրինություն է, կամայականություն: Մեր քաղաքական համակարգը բազմակուսակցական է, և ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ գյուղապետ, իրավունք ունի սատարել այն ուժին, որին համակրում է: Ճիշտ նույն ձևով կամայականություն է դիմել Երևանի քաղաքապետին և ասել՝ «թող գնա, որովհետև դու ընտրությունների ժամանակ մեզ համար չէիր աշխատում»: Որևէ մեկի համար աշխատելը քաղաքապետի մանդատի մեջ չի մտնում:

Եվ հակառակը՝ նրա պարտականությունների մեջ է մտնում, մասնավորապես, ապօրինի կառույցների ապամոնտաժումը: Այստեղ է, ինձ թվում է, Երևանի քաղաքապետ-ՔՊ կոնֆլիկտի պատճառներից մեկը: Քանի որ ՔՊ-ն մի կողմից «պաշտոնապես» մերձեցել է գործարարների հետ՝ դարձնելով նրանց պատգամավոր, իսկ մյուս կողմից՝ ընտրվելու համար պարտական է նաև տեղական «տասովշիկներին», քաղաքապետի ձևակերպմամբ՝ «բանդաներին» (որոնց մեջ կան մանր սեփականատերեր), ապօրինի շինությունների խնդիրը ձեռք է բերել քաղաքական նշանակություն: Ճիշտ այնպես, ինչպես որ դա եղել է 27 տարի շարունակ: Հետո էլ ասում են՝ անցյալին վերադարձ չկա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։