Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կայացավ ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը

 

Միգրացիոն Ծառայության մամուլի բաժնից տեղեկացնում են․

ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական` 7-րդ նիստը տեղի ունեցավ այսօր՝

տեսակոնֆերանսի ձևաչափով։Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ՝ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ՝ Ռամոնա Թոդերը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ԱԳՆ, ԱԱԾ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները, իսկ ԵՄ կողմից՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի,Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի համապատասխան կառույցների աշխատակիցները, ինչպես նաև՝Հայաստանում ԵՄ պատվիրակության և Ֆրոնտեքսի ներկայացուցիչները։

Եվրոպական կողմն իր գոհունակությունը հայտնեց հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրառման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար։ Ռ.Թոդերը նշեց, որ Հայաստանը կարող է լավագույն օրինակ ծառայել վերադարձի և վերաինտեգրման ոլորտում իրականացվող հսկայական աշխատանքի շնորհիվ։

Իր հերթին Ա.Ղազարյանը ներկայացրեց ոլորտում ընթացիկ զարգացումները՝ նշելով, որ

ներկայում միգրացիոն ոլորտում տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, իսկ միգրացիոն հարցերը կարգավորող հայեցակարգը վերջերս է հաստատվել Կառավարության կողմից, որի հիմքում ընկած են 3 կարևոր սկզբունքներ՝ համակառավարումը, համագործակցությունը և փաստահենությունը։ Նա նաև անդրադարձավ ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, Հայաստանից կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբիրականացվող ծրագրերին։

Կողմերը քննարկեցին ռեադմիսիոն վիճակագրությունը, երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ռեադմիսիոն հարցերով աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակակության հարցը և համաձանագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։