Այսօր՝ 2021-10-25 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից

 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը մաքսային արտոնություն շնորհելու մասին։

Որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման։Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ արտոնությունը տրամադրվել է «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների ու հումքի» դիմաց։

2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են` սարքավորումները` Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, մանվածքներն ու մնացած հումքը` Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ «Ալեքս Տեքստիլն» առաջիկա տարիներին շահագործման կհանձնի գերհզոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի նոր արտադրամաս։

Սեփականատերը խոստացել է 80 նոր աշխատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով։