Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Աննա Գրիգորյանի հետ նախաձեռնել էինք Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որի ընդունման նպատակն էր

 

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքում գրառում է արել․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Աննա Գրիգորյանի հետ նախաձեռնել էինք Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որի ընդունման նպատակն էր՝

- Արձանագրել Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների եւ վարձկանների ներգրավմամբ, Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ 44 օր տեւած ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում,

- Հստակեցնել եւ ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այդ թվում նաեւ՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի եւ սահմանների որոշման հարցերում:

Նախագիծը հավանության էր արժանացել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, դրական եզրակացություն էր ստացել գլխադասային՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից, որի նախագահի և անդամների կառուցողական մոտեցման և համագործակցված աշխատանքի արդյունքում ձևավորեցինք ընդհանուր դիրքորոշում այս կարևոր նախագծի վերաբերյալ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կարևորել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարարի, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մեր գործընկերները: Եվ նախատեսվում էր, որ հունիսի 15-ի ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ պիտի քննարկեինք այս կարևոր և հրատապ նախագիծը: Սակայն քվորումի բացակայության պատճառով նիստերը չկայացան:

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել էր արտահերթ նիստ: Դիմեցինք ԱԺ նախագահին, ԱԺ«Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով բոլորիս համար կարևոր այս նախագիծը ներառել արտահերթ նիստի օրակարգում, որ այս խորհրդարանը կարողանա քննարկել նախագիծը, և փորձենք հասնել դրա ընդունմանը: Սակայն, ապարդյուն: Խմբակցությունը, ցավոք, չընդգրկեց նախագիծը արտահերթ նիստի օրակարգում, և արդյունքում առ այսօր չունենք ՀՀ Ազգային ժողովի հայտարարություն Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եվ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին: