ԱՄՆ Կոնգրեսի արտաքին ֆինանսավորման օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին 52 մլն դոլարի օգնություն տրամադրելու հարցը․armenpress.am
|
![]() |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին հատկացվող կայուն ֆինանսավորման հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ադամ Շիֆը:
«Ավերիչ հակամարտությանը և անհավանական տառապանքին հաջորդող տարում մեզ հաջողվել է Հայաստանի ու Արցախ համար ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ներառել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների մասին օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումների իրականացմանը Հայաստանում և առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն կապահովի Արցախին»,- ասվված է Շիֆի հայտարարության մեջ:
Նյութն ամբողջական կարող եք կարդալ հետևյալ հղումով։