Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Ապառաժ» ՍՊԸ-ն իրականացնում է հիմնանորոգման աշխատանքներ

 

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող մոտ 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածներում՝ կմ265+000 - կմ270+000 (Որոտան բնակավայրի մոտ) և կմ284+400-կմ289+100 (Կարմրաքար-Կապան) «Ապառաժ» ՍՊԸ-ն իրականացնում է հիմնանորոգման աշխատանքներ։

Շինաշխատանքները մեկնարկել են 2020թ., ավարտը՝ 2021թ. ընթացքում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես իրականացվում են նորոգման աշխատանքներ, որոշ հատվածներում նորոգումը կմեկնարկի առաջիկայում