3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում.«Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը
|
![]() |
Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 15։00-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի մուտքագրված դիմումի վերաբերյալ։
Նշենք, որ նույն ժամին ՍԴ է դիմելու նաև «Զարթոնք» կուսակցությունը՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար:
«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:
Նրանք ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 17:20-ին: