Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դուրս է եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունից

 

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դուրս է եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունից։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀԿ-ն։ «Կայացել է«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել է խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվել է բավարարել խնդրանքը։

Նիստում անդրադարձ է եղել երկրում ծավալված քաղաքական զարգացումներին։ Սպաները հույս են հայտնել, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։

Որոշվել են նաև կազմակերպության հետագա անելիքները»,-նշվում է հայտարարությունում։