Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Աշնանը քաղաքական նոր ճակատամարտեր են սպասվում.«Հրապարակ»

 

«Աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքում, 62 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, 149 համայնքում՝ ավագանու անդամի: Իսկ 283 համայնքում կլինեն ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու անդամի ընտրություններ: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է, որ կձևավորվի մոտ 1100 ընտրատեղամաս, համեմատության համար նշենք, որ Հայաստանում կա մոտ 2 հազար ընտրատեղամաս։Խնդիրն այն է, որ նախ կորոնավիրուսով, ապա նաև պատերազմով պայմանավորված՝ Հայաստանում մոտ երկու տարի ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ վերջին անգամ համայնքի ղեկավարի ընտրություն անցկացվել է 2020 թվականի մարտի 3-ին։ Բազմաթիվ այլ համայնքներ, որտեղ կա՛մ լրացել է համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը, կա՛մ նրանք հրաժարական են տվել ժամկետից շուտ, բավական երկար ժամանակ է, որ ընտրովի պաշտոնները թափուր են, կամ էլ իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել՝ ամիսներ առաջ մի հակասահմանադրական օրենք ընդունելով։

Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 15-ին, այս տարվա փետրվարին լրացել են այդ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները: Իսկ Իջևանում 2019 թվականի սեպտեմբերի 14-ից քաղաքապետի գործառույթները կատարում էր Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը, ում ընտրություններից առաջ Փաշինյանը մարզպետ նշանակեց՝ քաղաքապետի հաստիքը թողնելով թափուր։ Եվ 2019-ից սկսած՝ Իջևանում ընտրություններ չեն նշանակվել, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Լրացել է նաև Թալին, Սպիտակ և այլ համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետը:

ՏԻՄ ընտրությունների մի մասը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, մյուս մասը՝ հոկտեմբերի 17-ին։ Ընդդիմադիր շրջանակներում դեռևս բուռն նախընտրական գործընթացներ չկան, բայց թե՛ «Հայաստան» դաշինքի, թե՛ «Պատիվ ունեմ»-ի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բաց չեն թողնելու իշխանությունը տեղերում վերցնելու այս հնարավորությունը և ՍԴ -ում ընտրությունների արդյունքները վիճարկելուց հետո նախապատրաստվելու են ՏԻՄ ընտրություններին, գոնե խոշոր քաղաքներում ունենալու են թեկնածուներ։

Հիշեցնենք, որ բոլոր քաղաքներում ավագանու և քաղաքապետի ընտրություններն այժմ կայանալու են համամասնական եղանակով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով, ինչպես ԱԺ ընտրություններն են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։