Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արմեն Մուրադյանն անդրադարձել է Արտավազդ Սահակյանի հայտարարությանը

 

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով անդրադարձել է ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հայտարարությանը, որում վերջինս պնդել էր, որ «Զինվորի տան» ղեկավար Հայկուհի Մինասյանը Արմեն Մուրադյանին նամակ է ուղարկել, ըստ որի՝ ամբիոնին գործունեության համար ոչ մի տարածք չի թողնվում, ինչպես նաև բժիշկների, կլինօրդինատորների և մյուսների գործունեության համար։ Արմեն Մուրադյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, եզակի դեպքերից է, որ փորձել եմ լռել և չեմ ուզել «Ֆեյսբուք»–ի տիրույթում, մանրամանասնեմ ու փաստարկված հակադարձեմ մի մարդու, ում հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում… Սակայն, այլընտրանք չկա․․․

Հարգարժան Արտավազդ Բագրատիչ, քանի որ Դուք եք ընտրել ՖԲ-յան շփման այս ձևաչափը, ապա ստիպված եմ այս ձևաչափով Ձեզ պատասխանեմ։ Չեմ թաքցնում շփման այս նորարարությունը խորթ է ինձ համար և, կարծում եմ, առհասարակ բժշկական համայնքին՝ հուսամ չի դառնա ավանդույթ։

Առաջինը հերքեմ տարածվող այն սուտ լուրը թե իբր Աբովյան 58 շենքը օտարվել է։ Եվ այսպես, Աբովյան 58 շենքը չի օտարվել, պետական գույք է, ԵՊԲՀ-ին կցված և պարզապես 15 տարի ժամկետով Հայ Զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում՝ որպես փաստ կցում եմ Կառավարության որոշումը՝ ի դեպ առաջին որոշումը կայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, երկրորդ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Կառավարության որոշումը՝ այստեղ։

Ի դեպ, Կառավարության որոշման բոլոր իրավական կողմերը պահպանված են՝ հարցը քննարկվել է Ռեկտորատում, հաստատվել է Գիտական խորհրդում՝ միաձայն, հավելեմ, որ որևէ ընթացակարգ չկա, որ կառավարություն դիմելիս պետք է հարցը քննարկվի ստորաբաժանման ղեկավարի հետ, սակայն հաշվի առնելով Ձեր հեղինակությունն անգամ այդ չպահանջվող նորմն եմ բազմիցս պահպանել՝ ինչի համար բնավ չեմ փոշմանում։

Իսկ ինչ վերաբերվում է շենքը 15 տարի ժամկետով Հայ Զինվորին անհատույց տրամադրելու կառավարության որոշմանը, ապա կարծում եմ, այո, ճիշտ եք, Արտավազդ Բագրատիչ, որոշումը պետք է վերանայվի և 100 տարով տրվի Հայ Զինվորին, այլ ոչ թե՝ 15: Հուսով եմ Դուք ևս կօգնեք մեզ, որ այդ շենքը տրվի Հայ Զինվորին՝ 100 տարվա իրավունքի ուժով, որ երբեք ոչ մի անազնիվ ձեռք չհասնի Հայ Զինվորի արժանապատիվ բուժման նպատակով տրված շենքին։

Շենքի վիճակի մասին խոսեմ փաստերով՝ Աբովյան 58 շենքը՝ համաձայն 11.03.2011 թվականի ԱԻՆ եզրակացության վթարային է, ենթակա է հիմնովին ու հրատապ հիմնանորոգման։ /եզրակացությունը կցվում է/

Բաժանմունքի գործունեության մասին՝ Արտավազդ Սահակյանի հետ բազմիցս քննարկվել է իր անձնակազմին և կլինիկական օրդինատորներին ժամանակավորապես այլ 3 հաստատություններում՝ Հերացի, Միքայելյան և Զինվորի տան վերանորոգված տարածքում ժամանակավորապես տեղակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու տարբերակները՝ մինչև վերանորոգման ավարտը, այս մասով ևս դեռ չունենք արձագանքի Արտավազդ Սահակյանի կողմից։

Տարակուսած եմ, որ անվանի բժիշկն իր լայվային ելույթներում փորձում է մեկ ասել, որ պատրաստ է այլ տարածք տեղափոխվել, հետո ասում է, որ չի տեղափոխվելու, հետո մեկ այլ լայվում ասում է, որ ինքը միգուցե տեղափոխվի, բայց իր անձնակազմը՝ ոչ։

Քննարկումների մասին՝ հարգելի Արտավազդ Սահակյան, հուսով եմ պարզապես չեք մտաբերում այն բազմաթիվ քննարկումները, որ ունեցել ենք թե առանձին, թե Հայկուհի Մինասյանի հետ՝ ընդհուպ մինչև Ձեր սենյակի պաստառների գույնն ու տեսակն է քննարկվել․․․ չեմ ուզում այլ բան մտածեմ, կարծում եմ՝ պարզապես չեք մտաբերում այդ բազմաթիվ քննարկումները։ Ուզում եմ հավատամ, որ Ձեր հիշողության խնդիրը և Ձեր հեղինակությունը երրորդ կողմի համար չեն դառնա շահարկումների առարկա։

Եվ այսպես,

• վթարային շենքն անհապաղ պետք է վերանորոգվի,

• ստորաբաժանման բնականոն գործունեության համար կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պայմանները,

• վերանորոգումը տևելու է մոտավորապես 5-6 ամիս,

• վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։

Արտավազդ Բագրատիչ, քանի որ ֆեյսբուքյան տիրույթում քննարկման տարբերակն եք ընտրել, ապա այս հարթակում ևս առաջարկում եմ Ձեզ․

• գալ կառուցողական դաշտ,

• չխոչընդոտել վթարային շենքի վերանորոգման աշխատանքներին՝ եղանակային պայմանները բարենպաստ են շինարարության համար,

• քննարկել և համատեղ որոշման գալ՝ բաժանմունքի տեղափոխման հարցի շուրջ,

• և միանալ գործին և միասին հրատապ ավարտին հասցնել Աբովյան 58 շենքի հիմնանորոգումը։

Արտավազդ Բագրատիչ, առողջ եղեք, որ կարողանանք Ձեր գիտելիքներն ու փորձը օգտագործենք՝ ի նպաստ համալսարանական հիվանդանոցների»։