Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ովքեր կլինեն ԵՊՀ -ի խորհրդի անդամները.«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ինչ անում է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ու կառավարման թնջուկը լուծելու համար: Բանն այն է, որ մայր բուհը մեկ տարուց ավելի անգամ խորհրդի կազմ չուներ, ու հետեւաբար ոչ էլ ԵՊՀ ռեկտոր էին կարողանում ընտրել:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է՝ քննարկում էր ԵՊՀ խորհրդի երեք անդամների նշանակման հարցը ու ի վերջո որոշում է կայացրել. այդ կարագվիճակում կնշանակվեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Իշխանությունն այս նշանակումով նպատակ ունի մայր բուհի «հարցերը լուծել»։ Ի դեպ, իշխանությունը զղջացել է եւ Վահրամ Դումանյանին ռեկտոր նշանակելու որոշումից հետ է կանգնել, հիմա նաեւ այդ հարցում փնտրտուքների մեջ է:

Բանն այն է, որ համալսարանում խիստ լարված իրավիճակ է, ու այնտեղ պետք է գնա մի անձ, որը կկարողանա այդ խայտառակ վիճակը կարգավորել: Բայց ինչպես են քաղաքական պաշտոնյաները բուհը հեռու պահելու քաղաքականությունից՝ մեծ հարց է մնում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։