Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ

 

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 308 հրդեհի, 4 փլուզման, 7 ուժեղ քամու, 4 ուժեղ կարկուտի, 16 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 185 կենցաղային կանչ. տուժել է 122 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:

Արձանագրվել է թունավորման 13 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին

արգելափակված 9 տրանսպորտային միջոց: