Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ո՞վ է պատասխանատու 5.7% գնաճի համար

 

Իրավաբան Սուրեն Պարսյանը գրում է իր ֆեսյբուքյան էջում․

Ո՞վ է պատասխանատու 5.7% գնաճի համար․

Այսօր հրապարակված պաշտոնական վիճակագրությամբ՝ հունվար-հունիս ամիսներին ապրանքների գներն աճել են 5.7 տոկոսով: Մտահոգիչ է, որ միայն սննդամթերքի գներն աճել են 8.8 տոկոսով: Այս ժամանակահատվածում միջին աշխատավարձը բարձրացել է 4.4 տոկոսով: Այսինքն՝ մարդկանց եկամուտներն ավելի դանդաղ են աճումը, քան գնաճը:

5,7 տոկոս գնաճի պայմաններում ակնհայտ է, որ կենտրոնական բանկը ձախողել է իր դրամավարկային քաղաքականությունը։Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հետևություններ անել և նոր կադրային քաղաքականություն վարել։ Հարևան Թուրքիայում 1 տարվա ընթացքում 3 կենտրոնական բանկի նախագահ փոխեցին, իսկ Հայաստանի պարագայում իշխանությունները գալիս ու գնում են, իսկ կենտրոնական բանկի թիմը և նրա ձախողված քաղաքականությունը մնում է նույնը։ Կենտրոնական բանկն ևս բարեփոխումների կարիք ունի: Ցավոք, դա նրանք երբեք չեն լսի և չեն ընդունի:

Հ.Գ. ԿԲ-ի ղեկավարության հետ որևէ անձնական խնդիր չունեմ, և կարիք չկա միջնորդավորված մտահոգություններ փոխանցել:

May be an image of text