Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Վահե Գրիգորյանը գիշերներն այցելում է Փաշինյանին. որն է պատճառը․«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջերս սկսել է հաճախ այցելել Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը:

Ըստ ականատեսների՝ Գրիգորյանը գիշերային այցեր է իրականացնում, Փաշինյանին խորհուրդներ տալիս տարբեր իրավական հարցերի մասով: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Վահե Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունները մի քանի ամիս է, ինչ կարգավորվել են:

Նշենք, որ հուլիսի 2-ին չորս քաղաքական ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ արտահերթ ընտրությունները չեղարկելու պահանջով, ու այդ հարցում եւս Փաշինյանը խորհրդակցում է Վահե Գրիգորյանի հետ, ներսից նրան ինֆորմացիաներ է հասցնում: Դա է բացահայտել է «Հայաստան» դաշինքը, ինչի համար պահանջ են դրել, որ իրենց բողոք-դիմումի քննությանը Վահե Գրիգորյանը չմասնակցի:

Սակայն ՍԴ-ն մերժեց այս միջնորդությունը, եւ հարցն այն է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ է, ու հիմնավոր փաստեր չկան նրան արգելելու նիստին մասնակցել: Մենք արդեն մի քանի օր է՝ փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Գրիգորյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։