Գերիներին առանց աղմուկի բերեք․Մնացական Բիչախչյան
|
![]() |
Նախ գերիներին առանց աղմուկի բերեք, մի նկարեք: Հետո պետք չէ այսքան խորացնել քննարկումները նրանց շուրջ: Այս մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ ՝ Մնացական Բիչախչյանը։
Նրանք երեխաներ, հարազատներ ունեն: Նրանցից ով է հերոս, անձնուրաց ու խիզախ մարտիկ, ժամանակը կտա գնահատականը: Բայց նրանց սպասող երեխաների ապրումները վերջ դնելու փոխարեն, ծայրահեղ տարբեր քննարկումներով ավելի ենք խորացնում:
Ախր նրանց հարազատների սպասման ամեն մի րոպեն դժոխային է եղել, անկախ նրանից գերի ընկնողն ով է:
Մի կողմից ասում են ինչի Արցախից գերի չկա, մյուս կողմից՝ արցախցին գերի չէր ընկնի, իրեն կպայթացներ: Գիտեք մեր ցավն ինչումն է, իրար հանդեպ ատելության վարպետ ենք, հարկ եղած դեպքում էլ գիտության նոր ճյուղ կհիմնենք՝ «ատելագիտություն»: Էս թեզը հնանա սկսելու ենք ապարանցի քանի գերի ընկավ, երևանցի, կապանցի քանի և շարունակ: Մենք ամբողջ կյանքերս գերի ենք մեր պատրանքներին, մենք գերի ենք ինքներս մեզ: Երբ մենք ազատենք ինքներս մեզ մեր ստեղծած գերությունից, ուժեղ կլինենք ու միասնական: