ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն–ը վտանգավոր նախագիծ է մշակել
|
![]() |
Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն-ի ֆեյսբուքյան կենտրոնի էջում գրում են․
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն–ը վտանգավոր նախագիծ է մշակել՝ առաջարկելով սահմանափակել տեղեկատվության մատչելիությունը։ Նախ առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Ինչպես նաեւ, կայքից հեռացնել նաև մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր մտահոգությունն է հայտնում եւ պահանջում անհապաղ հանել շրջանառությունից այս ամոթալի նախագծերը։ Ինչպես նաեւ.
1. Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով։
2. Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը եւ առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։
3. Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը։
4. Մեծ անձից կատարված գնումների մատչելիության սահմանափակումը կխթանի կոռուպցիան հանրային գնումների ոլորտում։
5. Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարեւոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։