Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը շարունակվում է
|
![]() |
Աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դրանց թվայնացման գործընթացը։Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններ անհրաժեշտ է ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկներն, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և որոնց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:
Արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա: