Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ինչու Փաշինյան-Պուտին հանդիպումը կայացավ ընտրություններից հետո.«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Կարգավորման գործընթացը բավականին ծավալուն է, քանի որ դրան մաս են կազմում ապաշրջափակման բանակցությունները, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը. Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեին քննարկել այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են տարածաշրջանին»,- նշեց նա։

Նա ընդգծեց, թե նման հանդիպումները կարեւոր են ապաշրջափակման համար, եւ քննարկման առաջնահերթ հարցեր են եղել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ապաշրջափակումը ու խաղաղության հաստատումը։

Հավելենք, որ Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման աշխատանքներն արդեն մեկնարկում են։ Ինքնիշխանության ու ՀՀ-ում ՌԴ ազդեցության նվազեցման մասին ամենաբարձր գոռացող հեղափոխական իշխանությունը դարձել է ամենառուսահպատակը: ՌԴ-ն է թելադրում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու մեր երկրի անվտանգային օրակարգը: Փոխարենը ՀՀ-ն հայտարարում է հայկական բանակի թվակազմի փոքրացման մասին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։