Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Որքանո՞վ են համընկնում Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը․«Հայաստանի Հանրապետություն»

 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի են ուժեղացել պրոթուրքական տրամադրությունները։ Եթե մինչ այդ Անկարայի և Բաքվի հարաբերություններում զարգացվում էր «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը, ապա հետպատերազմյան շրջանում փորձ է արվում ստուգել, թե ինչպիսի ընդունելություն կգտնի «մեկ ազգ, մեկ պետություն» ունենալու հեռանկարը։

Չնայած այդ ամենին, որքան էլ այսօր Ադրբեջանում հրապուրված են «մեծ եղբոր» օգնությամբ և հովանավորությամբ «հաղթանակը» ամրապնդելու և զարգացնելու հեռանկարով, այնուամենայնիվ, բռնապետերը հազիվ թե համաձայնեն կիսել իշխանությունը։ Նման տրամադրությունները, իհարկե, օգնում են կոնսոլիդացնել հասարակությունը և ձևավորել գոյություն չունեցող ազգային ինքնություն, բայց նպատակը բնավ միաձուլումը չէ, առնվազն Ադրբեջանի այսօրվա իշխանության համար։

Մինչդեռ թուրքական կողմը բավականին հեռահար և արդյունավետ քաղաքականություն է իրականացնում պրոթուրքական տրամադրություններն առավել խորքային և անբեկանելի դարձնելու համար։ Ամեն փոփոխություն սկսվում է երիտասարդ սերնդին անհրաժեշտ գաղափարներով և արժեքներով դաստիարակելու ճանապարհով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։