Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Համատիրությունների աշխատանքում լուրջ փոփոխություն կարվի. որոշում է կայացվել.«Ժողովուրդ»

 

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում համատիրությունների գործունեությունը կվերահսկվի, իսկ վերահսկող մարմինը լիազորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Այսպիսով, եթե համատիրությունը հաշվետվությունը թերի է հրապարակել կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի հրապարակել, ապա նախազգուշացում կտրվի:

Եթե այդ խախտումը չվերացվի, ապա համատիրության պաշտոնատար անձը կտուգանվի 50.000 դրամով: Իսկ, ահա, համատիրության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացման համար տուգանքի չափը կկազմի 200.000 դրամ:

Ի դեպ, լիազոր մարմինը՝ ՊԵԿ-ը, իրավունք է ունենալու կասեցնել համատիրության կառավարչի գործունեությունը, եթե նա խախտել է օրենքը: Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում են շուրջ 450 համատիրություններ, բայց մինչ այս նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանված չէր: Նրանք համարվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ինքնակազմակերպված քաղաքացիական օղակներ: Հիմա անկախ այդ կառույցները եւս կլինեն վերահսկելի: Հավելենք, որ նախագծի հեղինակը Պետական եկամուտների կոմիտեն է։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում