Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արարատ Միրզոյանի «հետողորմեան»․ նա չեղարկել է ընդունած որոշումը․«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նախօրեին չեղյալ է համարել հունիսի 29-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին նշանակել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ։

Հիշեցնենք, որ խորհուրդը ձևավորվում է կառավարության, ԱԺ խորհրդի, ԲԴԽ-ի, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղհասարակության երկու ներկայացուցչից: Սակայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամ, բացառությամբ քաղհասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել կուսակցական պատկանելություն չունեցող յուրաքանչյուր ոք, իսկ Հերիքնազ Տիգրանյանը, պարզվում է, ՔՊ անդամ է, համենայնդեպս՝ նախընտրական ցուցակում նրա անվան դիմաց «կուսակցական պատկանելությունը» ՔՊ է նշված։

Նրա առաջադրման մասին օրերս հայտարարություն էր տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, կոչ անելով Միրզոյանին՝ չեղարկել ընդունած որոշումը, որն անօրինական է։ Կոալիցիան նաև դիմել էր ԱԺ պատգամավորներին հարցով՝ արդյո՞ք վերջիններս տեղեկացված են օրենքի այս պահանջի մասին և դիտավորությամբ կայացրել են ապօրինի որոշում, թե՞ չիրազեկվածության պատճառով հայտնվել են մոլորության մեջ և անփութությամբ ապօրինի գործընթացի մաս կազմել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։