Այսօր՝ 2021-10-21 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Անթաքույց հետապնդումներ, տմարդի պահվածք, որն այլևս չի զարմացնում «Հրապարակ»

 

«Անթաքույց հետապնդումներն այս իշխանությունների ձեռագիրն են՝ քաղաքական հակառակորդների դեմ 3 տարի շարունակ քրեական գործեր են հարուցում։ Ում կարողանում են՝ բանտ են նստեցնում, ում չեն կարողանում՝ հարցաքննություններով են տանջում, անձնագրերը ձեռքներից վերցնում, որ ոչ մի տեղ չկարողանան գնալ։

Քննությունները չավարտած էլ՝ հաղորդագրություն են տարածում՝ մարդկանց բարի համբավի հետ խաղալով։ Բայց ամենազազրելին սահմանը պահող, իրենց հող ու ջրին կպած մարդկանց հետապնդումներն են, որոնց ետևում ինչ ասես կարող ենք պատկերացնել՝ սկսած հայ ժողովրդի դիմադրողականությունը միտումնավոր կոտրելուց, մինչև հողն ու երկիրը թշնամուն հանձնելու ծրագրեր և դրանց խոչընդոտների հետևողականորեն վերացում։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որի դեմ «Հրապարակն» անցյալում տասնյակ հոդվածներ է գրել, ինչ-որ պահից դարձավ Սյունիքի և Հայաստան երկրի պաշտպանության խորհրդանիշներից մեկը։ Մարդ, ով 44 օր պատերազմի դաշտում էր և զենքը ձեռքին երկիրն էր պաշտպանում։ Բայց նա, ինչպես ասում են, Նիկոլ Փաշինյանի թրի տակով ի սկզբանե չանցավ և որպես ընտրված քաղաքապետ՝ դիմադրում էր նոր իշխանությունների կամայականություններին, ուստի դարձավ նրա առաջին և անփոփոխ թիրախներից մեկը։

Այս տարիներին բազմաթիվ քրեական գործեր են հարուցել նրա դեմ, ծավալուն հաղորդագրություններ տարածել՝ նրա «հանցանքների» թվարկմամբ, սակայն, հավանաբար, իրենք՝ քննիչներն էլ հասկանում էին, որ դրանք «մատից ծծած» մեղադրանքներ են, ուստի կալանավորման չէին գնում։ Վերջապես գտան մի կնոջ՝ Քարահունջի վարչական ղեկավարին, ձերբակալեցին, ստիպեցին, որ ցուցմունք տա Առուշանյանի դեմ, որ մեղադրանք առաջադրեն։

Տմարդի պահվածք, որը մեզ այլևս չի զարմացնում՝ ամեն ինչ տեսանք այս 3 տարում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։