Առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր թեկնածուն նա կլինի.ermenihaber.am
|
![]() |
Թուրքիայում՝ հատկապես ընդդիմադիր շրջանակներում, վերջերս շատ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: 2023-ին նախատեսված ընտրությունները վաղաժամ անցկացնելու դեպքում իշխանության ամենահավանական թեկնածուն կլինի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Չնայած, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ընտրությունները վաղաժամ չեն անցկացվելու՝ ընդդիմությունը, ի դեմս «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), արդեն հայտարարել է իր թեկնածուի անունը:
Հուլիսի 6-ին Անկարայում կուսակցության գրասենյակներից մեկի՝ վերաբացման ժամանակ ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Քուշօղլուն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին իրենց թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Այս հայտարարությունը բավականին անսպասելի է եղել, քանի որ մինչ այս Թուրքիայի քաղաքական ու հասարակական շրջանակներում համոզմունք կար, որ ԺՀԿ թեկնածուն կլինի այդ կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
Նյութն ամոբողջական կարող եք կարդալ հետևյալ հղումով